|
Փոխարժեքներ
02 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.5 |
| EUR | ⚊ | € 403.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.4452 |
| GBP | ⚊ | £ 483.21 |
| GEL | ⚊ | ₾ 138.87 |
Իրանի դեմ նոր ուժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Իրանի շուրջ իրավիճակը, որը ենթարկվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից չհրահրված ագրեսիայի, մնում է բարդ։ Հակամարտությունը նախկինի պես լուծված չէ, այն արձագանքում և միահյուսվում է Մերձավոր և Միջին Արևելքի տարածաշրջանի այլ ճգնաժամային գործընթացների հետ։ Ծայրահեղ տագնապ են հարուցում ազդանշաններն այն մասին, որ նոր ուժային գործողություններ են ծրագրվում Իրանի դեմ», - նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։