Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երեկ երեկոյան, երբ որ դատախազության կողմից լուրը տարածվեց, իշխանական քարոզիչները և միամիտ մարդիկ գրում էին. «Սա այն Հայաստանն է, որտեղ ես երազում եմ ապրել, սա այն Հայաստանն է, որտեղ վերջապես դատախազությունը ՝ անկախ նրանից ԱԱԾ-ն է, ՀՔԾ-ն է, հարուցեց գործ:
Պարզեցինք՝ ինչու էր հարուցված գործը: Գործը հարուցվել է բացառապես կանխելու և խոչընդոտելու համար Խորհրդարանի կողմից իր սահմանադրական իրավունքների լիարժեք իրականացումը: Ինչի՞ց եք վախենում, պարոնայք: Ինչի՞ց եք վախենում, երբ որ ափալ-թափալ նիստից մեկ օր շուտ՝ գիշերը, գործ եք հարուցում:
Հերիք չի՞ այդ մակարոնեղենը կախեք մեր քաղաքացիների ականջներին: Խորհրդարանը ունի լիազորություններ, խորհրդարանի գործունեությունից վախենալ պետք չէ: Այս հանձնաժողովի աշխատանքը չպետք է լինի քաղաքական, այս հանձնաժողովը պետք է ունենա մի քանի սկզբունքներ.
Սկզբունք առաջին՝ մաքսիմալ թափանցիկություն: Առաջարկում եմ բոլոր նիստերն օն - լայն հեռարձակել:
Սկզբունք երկրորդ՝ չվախենալ անուններից և կանչել բոլորին, ում ուզում եք հարցաքննել. Նիկոլ Փաշինյանից սկսած՝ վերջացրած Յուրի Խաչատուրովով: Սկզբունք երրորդ՝ դուք պետք է գտնեք ճշմարտությունը, որքան էլ որ այն ծանր է լինելու անհատների, քաղաքական ուժերի կամ հասարակության համար: Իսկ քարոզչական հնարքները և շինծու արդարադատության մանիպուլյատիվ տեղեկատվական տեխնոլոգիաների արգասիքը մի բերեք խորհրդարան: Խորհրդարանի իրավաբաններն ու պատգամավորները գտել են փայլուն ձև՝ ինչպես շրջանցել ձեր կողմից երեկ դրված այդ արգելքը: Եվ այդ ձևը կա, և այդ ձևը բովանդակությանը չի խանգարելու: Այսքանը»: