|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Ֆրանսիայի կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ նախագահ Էմանուել Մակրոնը մոտ օրերս ուղերձով կդիմի հանրությանը. հայտնում է newsru.co.il-ը:
Ուղերձի թեման հայտնի չէ, սակայն ֆրանսիական ԶԼՄ-ները ենթադրում են, որ Մակրոնը կհայտարարի հարկերն էլ ավելի իջեցնելու մասին:
Փարիզում շարունակվում են «դեղին բաճկոններ»-ի բողոքի ակցիաները: Երեկ զանգվածային ակցիա է եղել, որն ուղեկցվել է անկարգություններով: Ձերբակալված ցուցարարների թիվը հասել է 1700-ի:
Մարդիկ ի սկզբանե բողոքում էին բենզինի գների սպասվող բարձրացման դեմ, այնուհետև, երբ իշխանությունները զիջումների գնացին, սկսեցին բողոքել կառավարության վարած քաղաքականության դեմ: