Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ վաղը դիմելու է ժողովրդին։
«Վաղը երեկոյան, Արևելյան ժամանակով 20:00-ին, ես Օվալաձև գրասենյակից կդիմեմ ժողովրդին այն մասին, թե ինչ է սպասվում ապագայում և ինչպես կավարտեմ ամերիկացի ժողովրդի համար աշխատանքը», - շեշտել է ԱՄՆ նախագահը:
Բայդենի՝ իր թեկնածությունն ընտրություններից հանելու որոշման մասին հայտնի դարձավ անցած կիրակի։ Նա հայտնեց, որ ծրագրում է դիմել ժողովրդին այս շաբաթավերջին՝ «պարզաբանելու իր որոշումը»: Բայդենը հավանություն է տվել փոխնախագահ Քամալա Հարիսին որպես իր իրավահաջորդ։ Նոր թեկնածուի մասին որոշումը պետք է ընդունի Դեմոկրատական կուսակցության համագումարը, որը կանցկացվի մի քանի շաբաթից։
81-ամյա Բայդենը՝ Ամերիկայի նախագահներից ամենատարեցը, հայտնվեց ուժեղ ճնշման տակ Դոնալդ Թրամփի հետ ձախողված հեռուստաբանավեճից հետո, որին հաջորդեցին հրապարակային ելույթներում նոր վերապահումներ. հուլիսի 12-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Բայդենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին Վլադիմիր Պուտին անվանեց, իսկ 5 օր անց BET-ին տված հարցազրույցի ժամանակ նա չի կարողացել հիշել պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի անունը՝ նրան անվանելով «սևամորթ տղամարդ»:
Եվ չնայած Բայդենի վարկանիշն աղետալի անկում չի ապրել (ըստ NYT/Sienna-ի հարցման՝ հուլիսի սկզբին նա ուներ 43%՝ Թրամփի՝ 49%-ի դիմաց), ավելի քան 20 կոնգրեսականներ, նրանց թվում՝ Սենատի մեծամասնության դեմոկրատ ղեկավար Չակ Շումերը, հրապարակավ կոչ է արել նախագահի թեկնածությունը հանելու մասին, իսկ Դեմոկրատական կուսակցության դոնորները սկսել են հետ կանչել հանգանակությունները:
Ըստ The New York Times-ի՝ Դեմոկրատական կուսակցության նախագահական արշավին հատկացված 90 միլիոն դոլարը դոնորները սառեցրել են այնքան ժամանակ, մինչև Բայդենը դուրս կգա ընտրապայքարից, և կուսակցությունը գտնի նրան փոխարինողին։ Future Forward կոմիտեն, որը միջոցներ է հավաքում Բայդենի նախընտրական քարոզարշավի համար, կարողացավ մինչև հուլիսի կեսը ծրագրված 700 միլիոն դոլարի փոխարեն ընդամենը 430 միլիոն դոլար հայթայթել:
Բայդենի դուրս գալը նախագահական ընտրապայքարից, որը տեղի ունեցավ ընտրություններից ընդամենը չորս ամիս առաջ, առաջին նման դեպքն է 1968 թվականից ի վեր, երբ դեմոկրատ նախագահ Լինդոն Ջոնսոնը ձախողված քարոզարշավի պատճառով հանեց իր թեկնածությունը։ Նրա փոխարեն առաջադրված փոխնախագահ Հյուբերթ Համֆրին պարտվել էր Ռիչարդ Նիքսոնին։