|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստում քննադատությամբ է պատասխանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` «իրանական ռեժիմը մեկուսացնելու» մասին խոսքերին՝ չհիշատակելով Միացյալ Նահանգները կամ երկրի նախագահի անունը: Այդ մասին գրում է Le Monde-ն. հայտնում է Газета.ру-ն:
«Այդ միակողմանի ճանապարհը մեզ տանում է դեպի անկում և կոնֆլիկտներ, բոլորը բոլորի դեմ ընդհանուր առճակատման՝ ի վնաս բոլորի, անգամ` նրանց, ովքեր իրենց ամենաուժեղն են համարում»,- ասել է Մակրոնը՝ անուններ չտալով:
«Այնուհետև Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ «միակողմանի ճնշումը» չի օգնի Իրանում իրավիճակի կայունացման գործընթաց սկսելուն»,- նշում է թերթը: