կարևոր
424 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-12 22:55
Հասարակություն Մշակույթ

Երզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ է

Երզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ է

Հայկական մշակութային ժառանգության այս հուշարձանը՝ Երզնկայի Ապրանից վանքը, այսօր կիսաքանդ է․ վանքը՝ փոսերով լի, իսկ դարավոր խաչքարերից մեկն էլ պարզապես ընկած է հողին։

Խոսքը Երզնկայի Թերջանի շրջանում գտնվող Ապրանից վանքի մասին է, որը 19-րդ դարում եղել է շրջանի հայկական եպիսկոպոսական կենտրոնը։ Վանքն ունի երկու եկեղեցի՝ Սուրբ Հովհաննես և Սուրբ Դավիթ, իսկ համալիրի ամենատպավորիչ մասերից են ավելի քան 6 մետր երկարությամբ երկու հսկայական խաչքարերը՝ 1191 և 1194 թվականների արձանագրություններով։ Եվս մեկ խաչքար այսօր ընկած է գետնին։

Տարիներ շարունակ վանքը ենթարկվել է գանձագողերի հարձակումներին, ովքեր վանքի տարածքում բազմաթիվ փոսեր են փորել։ Ըստ Թուրքիայի՝ Մշակութային և բնական արժեքների պահպանության մասին թիվ 2863 օրենքի՝ գրանցված մշակութային արժեքները պետք է պահպանվեն։

Այսօր Հուշարձանների պահպանության օրենքը Թուրքիայում կա։ Հուշարձանն էլ կա, իսկ պաշտպանությո՞ւնը։ Փաստ է, որ գրեթե 900 տարի պահպանված հայկական ժառանգությունը քայքայվում է բաց երկնքի տակ։

Գեղարդ վերլուծական հիմնադրամ