Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայքի մշակույթի Օմբուդսմենը հայտարարություն է տարածել․
«Ադրբեջանական սոցցանցային հարթակներում հարպակած լուսանկարներում բացակայում Վանքասարի եկեղեցու խաչը։
Այս եկեղեցին ևս Ադրբեջանի պետական քարոզչամեքենան ներկայացնում է, որպես աղվանական։
Այս փաստը ևս մեկ անգամ վկայում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով բռնազավթված Արցախում իրականացնում է մշակութային ցեղասպանություն։
1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։
Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։
Հարկ է հիշեցնել, որ Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ արգելվել են հայկական եկեղեցիների պղծման գոծողությունները․ «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում էին հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․»»,- ասված է հայտարարության մեջ։