Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սույն թվականի սեպտեմբերի 19-ից-20-ը Ադրբեջանի կողմից իրականացված զինված լայնածավալ ագրեսիայի արդյունքում Արցախի Հանրապետության մի շարք հուշարձաններ հայտնվեցին վտանգի գոտում և ոչնչացման ուղիղ սպառնալիքի տակ։ Այս մասին գրում է monumentwatch.org-ը։
Ժառանգության հանդեպ անհանդուրժող վերաբերմունքի հերթական դրսևորումը գրանցվեց սեպտեմբերի 27-ին, երբ ադրբեջանցի զինվորականները Մարտակերտ-Քարվաճառ մայրուղուց ուղիղ նշանառությամբ կրակ բացեցին Չարեքտար վանքի ուղղությամբ (https://www.youtube.com/watch?v=zbYhLbwgEzE):
Չարեքտարի վանքը Թարթառի վերնահովտի նշանավոր հոգևոր կենտրոններից մեկն էր: Հիմնական կառույցները վերաբերում են 12-14-րդ դարերին, պահպանվել են նաև բազմաթիվ խաչքարեր և արձանագրություններ: Մեր կայքն այս հուշարձանի ամբողջական նկարագրությունը կներկայացնի մոտ ժամանակներս:
Մեր արձագանքը
Օկուպացված տարածքում պարտադիր է մշակութային արժեքների հանդեպ հարգանքը, իսկ ժառանգության նկատմամբ հաշվեհարդարն ու բռնագրավումն արգելվում են։
Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունն իր 9-րդ հոդվածով արգելում է մշակութային արժեքների ոչնչացման գործողությունները թշնամու վերահսկողության տակ գտնվող տարածքներում (http://portal.unesco.org/en/ev.php-URL_ID=15207&URL_DO=DO_TOPIC&URL_SECTION=201.html):
Հույժ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ օկուպացված տարածքներում գործող օրենքները՝ ներառյալ մշակութային արժեքների պաշտպանության դրույթները, ձեռք են բերել միջազգային սովորութային իրավունքի (infra Jurisprudence) կարգավիճակ, այսինքն՝ գործում են որպես համընդհանուր և անշրջանցելի կանոն ու պարտադիր են բոլոր պետությունների համար: