|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը և խմբակցության անդամ Հարություն Հարությունյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել են Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից։
Ողջունելով դեսպանին՝ Նարեկ Կարապետյանն ընդգծել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ռազմավարությունը միտված է Եվրոպական միության հետ առավել խոր ինտեգրմանը և Հայաստանում եվրոպական չափանիշների ու ինստիտուտների ներդրմանը։
Նարեկ Կարապետյանը նշել է, որ նպատակ ունեն հանդես գալու առողջապահության ոլորտին առնչվող օրենսդրական նախաձեռնությամբ։ Ըստ նրա՝ այն կնպաստի Հայաստանի առողջապահական համակարգի զարգացմանը և կխորացնի տեղական կառույցների կապը եվրոպականի հետ։ Խմբակցության ղեկավարը նշել է, որ իրենք փնտրում են նոր գաղափարներ ինստիտուցիոնալ համագործակցության համար և համոզված են, որ եվրաինտեգրումն առաջին հերթին ինստիտուտների ու չափանիշների ինտեգրումն է։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը նշել է, որ ԵՄ-Հայաստան հարաբերություններում բավականին հետաքրքիր ժամանակաշրջան է։ Նա անդրադարձել է օրակարգային ծրագրերին՝ ենթակառուցվածքային նախագծերին, ԵՄ-Հայաստան փոխգործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանը, խաղաղության հաստատմանը:
Կողմերը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են տնտեսության զարգացմանն ու աջակցությանն առնչվող հարցերին: