|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Եվրասիայում գլոբալ ինտեգրում կլիներ, եթե Եվրոպական Միությունը միանար Եվրասիական տնտեսական միության հետ ինտեգրման գործընթացին և Չինաստանի՝ նոր Մետաքսի ճանապարհի ստեղծման նախաձեռնությանը: Այդ մասին հայտարարել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» համաժողովին մասնակցելու նպատակով Չինաստանում գտնվող Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը. հայտնում է РИА Новости-ն:
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսում էր ԵԱՏՄ-ի՝ Մետաքսի ճանապարհի ծրագրին միացնելու մասին, ինչը շատ կարևոր է: Եթե ապագայում Եվրոպական Միությունը միանար «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ»-ին և ԵԱՏՄ-ին, ապա դա կլիներ Եվրասիական մեծ ենթամայրցամաքում բոլորի համար շահեկան գլոբալ ինտեգրում»,-ասել է նա: