կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-17 11:50
Հասարակություն

Առանց այս իշխանության և անձամբ Փաշինյանի հեռացման անվտանգություն չի լինելու. Տիգրան Աբրահամյան

Առանց այս իշխանության և անձամբ Փաշինյանի հեռացման անվտանգություն չի լինելու. Տիգրան Աբրահամյան

Առանց այս իշխանության և անձամբ Փաշինյանի հեռացման անվտանգություն չի լինելու: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը`  ամփոփելով մարզային այցելությունները:

«Սյունիքի ու Վայոց ձորի 3 քաղաքներում երեկ գործընկերներիս հետ հանդիպումների շարք եմ ունեցել մեր քաղաքացիների հետ։

Թեև քննարկումների թեման ծավալուն էր, բազմաշերտ, սակայն տրվող հարցերն ու ռեպլիկները հստակ 2 խմբի մեջ կարելի էր դասակարգել՝ իշխանության հեռացում և անվտանգության ապահովում։

Իրականում այս երկու խումբ հարցերը իրար հետ փոխկապակցված են։ Առանց այս իշխանության և անձամբ Փաշինյանի հեռացման անվտանգություն չի լինելու։ Սա միանշանակ։

Իմ համար այսպիսի հանդիպումները կարևոր են մեծ թվով հարցերի շուրջ դիրքորոշում ձևավորելու և առաջնահերթություններ ֆիքսելու համար։
Որքան էլ հասարակության մի հատված անտարբերություն է դրսևորում Արցախի և Հայաստանի անվտանգության հարցերի շուրջ, երեկվա իմ հանդիպումների ժամանակ տրվող հարցերի գերիշխող մասն այս թեմաներով էր։

Սա ինքնին կարևոր է, որովհետև որքան էլ իշխանությունը փորձում է կենցաղն ու պայմանական ասֆալտը դարձնել առաջնային քննարկումների առանցք՝ տոտալ քարոզչության միջոցով անվտանգության և Արցախի վերաբերյալ օրակարգը հետին պլան մղել, հանրության համար իրական օրակարգը աստիճանաբար առաջին պլան է գալիս։

Ընդդիմությունն այս գործընթացը տարբեր միջոցներով ու գործիքներով պետք է արագացնի, որովհետև դրա դինամիկայից է կախված երկրի ճակատագիրը»,- գրել  է նա։