Փոխարժեքներ
11 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.37 |
EUR | ⚊ | € 417.58 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 502.19 |
GEL | ⚊ | ₾ 142.21 |
Այսօր լրագրողների հետ են հանդիպել ՀՀ և ԼՂ ԱԺ նախագահները:
Yerkir.am-ի հարցին` եթե խնդիր դրվի փոխզիջումների հիման վրա ստորագրել խաղաղության մեծ համաձայնագիր, որի մասին բարձրաձայնել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը օրեր առաջ Փարիզում Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո, ուրեմն դրանք ի՞նչ փոխզիջումներ են լինելու, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Նախ կհասնենք Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը, նոր մնացած խնդիրները բանակցային գործընթացում կլուծվեն: Այսինքն` ոչ թե պետք է սկզբից փոխզիջումների մասին մտածել, որպեսզի խնդիրը լուծվի, այլ պետք է միջազգային տարբեր կառույցներում ճանաչվի Արցախի ինքնորոշման իրավունքը: Մնացած խնդիրները ԼՂՀ-ի դիրքորոշմամբ պետք է լուծում ստանան»:
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նույն հարցին այսպես պատասխանեց. «Փոխզիջումը կոնկրետություն չէ, դա բանակցային տեխնիկայի կատեգորիա է, և այդ սկզբունքի շուրջ մենք, կարծես, համաձայնություն ունենք, նաև միջնորդների տեսակետն է այդպիսին: Հասկանում ենք փոխզիջում ասվածը, և մեր բաժին ճանապարհը պատրաստ ենք անցնել, բայց չենք կարծում, որ այսօր որևէ մեկը կարող է հստակեցնել, թե ինչ է նշանակում փոխզիջում ասվածը: Ամեն ինչ կախված է նրանից, թե Ադրբեջանն ինչքանով է պատրաստ այդ ճանապարհի երկրորդ մասն անցնել:
Ես համարում եմ, որ այս բոլոր տարիներին ունենք այնպիսի կարծրատիպեր` լավ իմաստով, որ այդ հարցրերը անընդհատ քննարկման ենթակա չեն: Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը ամենամեծ առաջնահերթությունն է, իսկ խնդիրը պետք է լուծվի` Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելով: Մի քանի այդպիսի սկզբունքներ, որոնք որոշելու են, թե մեր համար փոխզիջումները ինչ սահմաններ են ունենալու: Չեմ կարծում, որ այդ հարցի պատասխանը կա, դրա չլինելու պարագայում է, որ դրա մասին չենք խոսում կոնկրետ ձևով»: