|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.97 |
| EUR | ⚊ | € 404.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.2413 |
| GBP | ⚊ | £ 477.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սուրբ Պատարագ՝ Թարգմանչաց վարդապետաց տոնի և Դպրեվանքի 96-րդ կրթական-ուսումնական տարվա մեկնարկի առիթով․
«Մեր ժողովուրդի զաւակներուն կը յայտնենք, որ Կիրակի, 11 Հոկտեմբեր 2026-ին, Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ պիտի մատուցուի Սուրբ եւ Անմահ Պատարագ՝ Թարգմանչաց Վարդապետաց տօնին եւ Դպրեվանքի 96-րդ կրթական-ուսումնական տարեշրջանի բացման առիթով։
Նախագահութեամբ
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍին
պիտի պատարագէ ու քարոզէ
ԳԵՐՊ. Տ. ՊԱՐՈՅՐ Ծ. ՎՐԴ. ՇԷՐՆԷԶԵԱՆ
(Տեսուչ Դպրեվանուց)
Սուրբ Պատարագի աւարտին, վեհարանի դահլիճին մէջ տեղի պիտի ունենայ Դպրեվանքի տարեմուտի բացման պաշտօնական հանդիսութիւնը։ Այս առիթով Վեհափառ Հայրապետը պիտի ուղղէ իր հայրապետական պատգամը։
Կոչ կ՚ուղղենք մեր հաւատացեալ ժողովուրդին մասնակցելու թարգմանչաց սերունդի յիշատակին մատուցուելիք Սուրբ Պատարագին եւ ներկայ գտնուելու Դպրեվանքի վերամուտի հանդիսութեան։
ԴԻՒԱՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆԻ»։