կարևոր
409 դիտում, 49 րոպե առաջ - 2026-09-21 23:02
Աշխարհ Տարածաշրջան

ԱՄՆ-ն ինքն է հայտնվել «երկաթե վարագույրի» ետևում. Բաղայի

ԱՄՆ-ն ինքն է հայտնվել «երկաթե վարագույրի» ետևում. Բաղայի

ԱՄՆ-ն ինքն է հայտնվել «երկաթե վարագույրի» ետևում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Բաղային։

«Երբ վարչակազմը խստորեն փակում է իր դռները՝ նույնիսկ ամերիկացի լրագրողների համար, որոնց չի սիրում ինչ-ինչ պատճառներով, և մերժում է մուտքը օտարերկրյա թղթակիցների, այդ թվում՝ Իրանի նախագահի մամուլի ծառայության ներկայացուցիչների, որոնց ձայները նախընտրում է լռեցնել, խոսքը այլևս մուտքի մասին չէ։ Խոսքը ճշմարտությունը թաքցնելու և ապատեղեկատվական արշավը խորացնելու փորձի մասին է՝ ոտնահարելով տեղեկատվությանը հասանելիության իրավունքը։

Երկիրը, որը մի ժամանակ հպարտանում էր «երկաթե վարագույրը» քանդելով, այժմ հայտնվել է այդ վարագույրներից մեկի ետևում»,-նշել է նա։