|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Իրանը պատրաստ է փոխզիջման գնալ իր միջուկային ծրագրի հարցով, սակայն Իրանի և ԱՄՆ-ի բանակցություններին լուրջ դժվարություններ կսպառնան, եթե Վաշինգտոնն իսկապես ցանկանում է զրկել Թեհրանին միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման հնարավորությունից: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչը վստահեցրել է, որ երկիրը չի ենթարկվի որևէ արտաքին ճնշման։
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի է ունեցել մայիսի 23-ին, Հռոմում։ Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները։