|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Իրանը Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական բազաների դեմ պատասխան ավիահարվածների ժամանակ օգտագործել է բալիստիկ հրթիռներ և արհեստական բանականության տեխնոլոգիայով հագեցած անօդաչու թռչող սարքեր։ Ինչպես փոխանցում է ТАСС-ը, այս մասին հայտարարել է Իրանի բանակի խոսնակ Մոհամմադ Ակրամինիային։
«Թշնամու դեմ վերջին գործողությունների ընթացքում մենք օգտագործել ենք «Fath» մակերես-մակերես հրթիռներ և «Arash-2» արհեստական բանականությամբ հագեցած անօդաչու թռչող սարքեր»,-ասել է նա պետական հեռուստատեսությամբ՝ նշելով, որ Թեհրանը չի բացառում կանխարգելիչ գործողություններ իրականացնելու հնարավորությունը, եթե սպառնալիքներ առաջանան։