Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Իրանն իր առաջին մարտական անօդաչու թռչող սարքերի լայնամասշտաբ արտադրության վերջին փուլում է։ Դրանք ունակ են հաղթահարել մինչև 3000 կմ տարածություն: Փետրվարի 24-ին այս մասին հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ազիզ Նասիրզադե:
«Կաման-22» ծածկագրով անօդաչու ինքնաթիռը նախագծվել և մշակվել է երկրի օդուժի պահանջներին համապատասխան. հաղորդում է իրանական Press TV- ն:
Ըստ տեղեկատվության՝ «Կաման-22»-ը հագեցած է տարբեր տեսակի «խելացի» զինամթերքով, ինչպես նաև տարբեր օպտիկական եւ էլեկտրոնային սարքավորումներով: Հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքն ունակ է 24 ժամ օդային առաքելություններ իրականացնել:
«Անօդաչու թռչող սարքը կամրապնդի Իրանի ռազմաօդային ուժերի մարտունակությունը»,- վստահություն է հայտնել Ազիզ Նասիրզադեն:
Իրանի ռազմաօդային ուժերը անցած տարվա նոյեմբերի սկզբին բանակային զորավարժությունների ընթացքում առաջին անգամ կիրառեցին ծանր ռմբակոծիչ անօդաչու թռչող սարքեր: Իրանական «Քարրար» հարվածային անօդաչու սարքը Սպահան նահանգում «Երկնքի պաշտպաններ» զորավարժությունների ժամանակ 227 կիլոգրամանոց ռումբ է նետել ցամաքային թիրախների վրա: Մինչ այժմ նման ռումբերը տեղափոխում էին միայն F-4 և F-5 կործանիչները, որոնք իրանական բանակի զինանոցում: Իրանը սեպտեմբերին հայտնել էր, որ «Քարրար» անօդաչու ինքնաթիռը կիրառվում է Պարսից ծոցում զորավարժությունների ընթացքում Իրանի հակաօդային պաշտպանության գոտի մուտք գործած ամերիկյան ինքնաթիռներին որսալու համար: