կարևոր
478 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-02 14:44
Քաղաքական

Հիմնական տեսլականն արցախցիների՛ վերադարձն է․ Վահրամ Բալայան

«Մեզ ոչ թե չի հաջողվում Արցախի նախագահ ընտրել, այլ այս պահին խորհրդակցությունների շրջանում ենք»,- «Եռաբլուր» պանթեոնում լրագրողներիհետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանը։

«Նպատակահարմարության հարց է, թե որ քաղաքական ուժից պետք է լինի, ով պետք է լինի։ Այս պահին արդ հարցերն ենք քննարկում։ Այնպես չի, որ այդ էջը փակված է»։

Նա նշեց, այս պահին խորհրդակցությունների փուլում են՝ ինչպես քաղաքական ուժերի, այլ նաև հարասարակության հետ։

Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 2-ն Արցախի Հանրապետության անկախության օրն է։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից: Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակի առիթով կազմակերպվել է այց Եռաբլուր զինվորական  պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու «Արցախի կանչը» հուշակոթողին։