|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մեծ Բրիտանիայի կենտրոնական և հարավային շրջաններում ավելի քան հազար բնական հրդեհներ են գրանցվել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է The Guardian-ը՝ վկայակոչելով երկրի հրշեջ ծառայությունների ազգային խորհրդի հաղորդագրությունը։
Հրդեհների թիվը գերազանցել է 1017-ը՝ 2025 թվականի ռեկորդային ցուցանիշը: Սպասվում է, որ հրդեհների սեզոնը կարող է տևել մինչև նոյեմբեր, իսկ հրդեհների թիվն այս տարի էապես կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշները:
Երկրի վեց շրջաններում պահպանվում է եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակը, որտեղ միայն վերջին օրվա ընթացքում հրդեհների պատճառով հոսպիտալացվել է 19 մարդ:
ԵՄ կլիմայի փոփոխության վերահսկող մարմինի կանխատեսումների համաձայն Մեծ Բրիտանիայի հարավային շրջաններում ծայրահեղ եղանակային պայմանները կպահպանվեն մինչև օգոստոսի 19-ը: