|
Փոխարժեքներ
29 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ցանկանում դադարեցնել պատերազմն Ուկրաինայի դեմ, բայց նա ստիպված կլինի դա անել: Մշակվել է համապատասխան ծրագիր: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մենք հասկանում ենք, թե ինչ պետք է անենք: Սա մեր գործընկերների հետ համատեղ ծրագիր է, թե ինչպես ճնշում գործադրել նրա վրա։
Ուկրաինայի պաշտպանության ուժերը պետք է ցանկացած դեպքում պահեն ճակատը:
Սա նախագահին հնարավորություն է տալիս ուժեղ երկխոսություն վարել թշնամու հետ։
Ուկրաինայի գլխավոր ռազմավարությունն այժմ Պուտինի ռազմավարությանը հակազդելն է»,- Ուկրաինայի երիտասարդական ֆորումում ասել է երկրի նախագահը: