կարևոր
1012 դիտում, 4 ժամ առաջ - 2025-03-15 12:03
Աշխարհ

Հիմա կա լավ հնարավորություն արագ ավարտելու պատերազմը և ապահովելու խաղաղություն. Զելենսկի

Հիմա կա լավ հնարավորություն արագ ավարտելու պատերազմը և ապահովելու խաղաղություն. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ այժմ կա լավ հնարավորություն արագ ավարտելու պատերազմը և ապահովելու կայուն խաղաղություն։ Նա գրել է, որ Ուկրաինան պատրաստ է ընդունել ԱՄՆ-ի առաջարկած հրադադարը, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջ է քաշում անընդունելի պայմաններ, որոնք ցույց են տալիս, որ Մոսկվան իրականում չի ցանկանում դադարեցնել ռազմական գործողությունները։

«Ուկրաինայում մենք խաղաղություն ենք ուզում։ Պատերազմի առաջին իսկ րոպեներից մենք միայն մեկ բան էինք պահանջում՝ որ Ռուսաստանը հեռանա մեր հողերից։ Ցանկացած ազգի համար դա բնական պահանջ է՝ անկախություն և անվտանգություն», – հայտարարել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ Ուկրաինան պատրաստ է անհապաղ դադարեցնել պատերազմը և ընդունել հրադադարը, որն առաջարկել է ԱՄՆ-ն։

«Ամերիկյան կողմը մեզ առաջարկել է առանց նախապայմանների և անհապաղ հրադադար։ Երբ Ջիդդայում մեր թիմը լսեց այս առաջարկը, նրանք կապվեցին ինձ հետ, և ես անմիջապես համաձայնեցի։ Մենք չենք ցանկանում խաղեր խաղալ պատերազմի հետ, քանի որ դրա ամեն օրը նշանակում է նոր կորուստներ մեր ժողովրդի համար», – ընդգծել է Ուկրաինայի նախագահը։