|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Reuters-ը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այնքան է կորցրել իր քաղաքական դիրքերը, որ հանրապետականները զրկվել են իրենց ավանդական առավելությունից միանգամից երկու հարցում, որոնք սովորաբար համարվում են կուսակցության ուժեղ կողմերը՝ տնտեսության և ազգային անվտանգության ոլորտներում։
Այս շաբաթ անցկացված Reuters/Ipsos-ի հարցման համաձայն, դեմոկրատներն ու հանրապետականները գրեթե հավասարվել են պատերազմների, միջազգային հակամարտությունների և ահաբեկչության հարցում։
2024 թվականի ընտրություններից հետո հանրապետականներն այստեղ ունեին 11 տոկոսային կետի առավելություն։ Այժմ ամերիկացիների 37%-ը կարծում է, որ դեմոկրատներն այս հարցում ավելի լավ են գլուխ հանում, մինչդեռ 36%-ը նախապատվությունը տալիս է Հանրապետական կուսակցությանը։