կարևոր
694 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-27 16:07
Տնտեսական

Այսօրվանից հայկական կաթնամթերքը ՌԴ չի արտահանվի

Այսօրվանից հայկական կաթնամթերքը ՌԴ չի արտահանվի

Հուլիսի  27-ից ուժի մեջ են մտնում Հայաստանում արտադրված կաթնամթերքի՝ ՌԴ արտահանման սահմանափակումները։ Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ավելի վաղ Ռոսսելխոդնադզորի տարածած հաղորդագրությունը։

«Ռիա Նովոստի» գործակալությունը,  վկայակոչելով նախորդ տարիների վիճակագրական տվյալները, նշում է, որ սահմանափակումների հետևանքով Հայաստանը կզրկվի պանրի արտահանումից ստացված եկամտի 80 տոկոսից։

Հիշեցնենք, որ ռուսական պետական մարմինն ավելի վաղ հայտնել էր՝ հուլիսի 14-ից 21-ը «Ռոսսելխոզնադզոր»-ի մասնագետներն ստուգումներ են իրականացրել հայկական կաթնամթերք վերամշակող այն ձեռնարկություններում, որոնք նախկինում թույլտվություն էին ստացել իրենց արտադրանքը Ռուսաստան մատակարարելու՝ հիմնվելով անասնաբուժական ծառայության տրամադրած երաշխիքների վրա։

Ըստ ծառայության տարածած հաղորդագրության, իրականացված աշխատանքները հաստատել են 2023–2024 թվականների ստուգումների ընթացքում նախկինում արձանագրված խախտումների կրկնությունը։ Այդ խնդիրները վերաբերում են հետագծելիության համակարգերի վարմանը, հումքի և պատրաստի արտադրանքի համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի տրամադրմանը, մուտքային հումքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացմանը, ռիսկերի կառավարման համակարգերի գործարկմանը և արտադրական հսկողության ծրագրերի կիրառմանը։