Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2018թ. ապրիլին, մարտի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.3% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի՝ 1.2% գնանկումով: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակումներից տեղեկանում ենք, որ նշված ժամանակահատվածում սննդամթերքի (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ) գները նվազել են 1.0%-ով, իսկ ծառայությունների ոլորտում և ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է սակագների և գների՝ համապատասխանաբար 0.2% և 0.4% հավելաճ:
2018թ. ապրիլին, 2017թ. դեկտեմբերի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 102.1%, այդ թվում` սննդամթերքինը (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ)՝ 103.0%, ոչ պարենային ապրանքներինը՝ 102.2%, ծառայությունների սակագներինը՝ 101.0%: 2018թ. հունվար-ապրիլին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.5% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.6% հավելաճ):
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2018թ. ապրիլին, մարտի համեմատ, սպառողական գները նվազել են 0.7-0.2%-ով, այդ թվում` գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Աշտարակում: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.3%-ով:
Բանջարեղենի ապրանքախմբում 2018թ. ապրիլին, 2017թ. ապրիլի համեմատ, գների մակարդակը նվազել է 12.3%-ով, իսկ 2018թ. մարտի համեմատ՝ 5.3%-ով: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2018թ. ապրիլին, մարտի համեմատ, բանջարեղենի գները նվազել են 8.3-3.7%-ով:
Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2018թ. ապրիլին, 2017թ. ապրիլի համեմատ, արձանագրվել է 2.0% գնաճ, իսկ 2018թ. մարտի համեմատ`3.1% գնակում, ինչին մեծապես նպաստել է ձվի 11.9% գնանկումը: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2018թ. ապրիլին, մարտի համեմատ, կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում գրանցվել է 4.4-1.1% գնանկում:
Մսամթերքի ապրանքախմբում 2018թ. ապրիլին, 2017թ. ապրիլի համեմատ, գրանցվել է 11.8% գնաճ, իսկ 2018թ. մարտի համեմատ՝ 0.2% գնանկում:
2018թ. ապրիլին, մարտի համեմատ, հանրապետությունում գրանցվել է հացաբուլկեղենի և ձավարեղենի 0.3% գնանկում, իսկ շաքարի, սուրճի, թեյի, կակաոյի գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Մրգի ապրանքախմբում 2018թ. ապրիլին, 2017թ. ապրիլի համեմատ, արձանագրվել է 4.5%, իսկ 2018թ. մարտի համեմատ՝ 1.5% գնաճ:
2018թ. ապրիլին, 2017թ. ապրիլի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է յուղերի և ճարպերի 15.0%, իսկ 2018թ. մարտի համեմատ՝ 0.8% գնաճ: Վերջինս հիմնականում կարագի 0.9% գնաճի արդյունք է:
Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2018թ. ապրիլին, 2017թ. ապրիլի համեմատ, արձանագրվել է 6.4%, իսկ 2018թ. մարտի համեմատ` 0.4% գնաճ:
2018թ. ապրիլին, մարտի համեմատ, ոչ ալկոհոլային խմիչքի, ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապրանքախմբերում գրանցվել է, համապատասխանաբար, 0.1% և 0.3% գնաճ: