Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
alikonline.ir - Բարեփոխականներին մօտ կանգնած «Էթեմադ» օրաթերթն անդրադարձել է նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի եւ Թեհրանի նախկին քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հանդիպմանը:
«Ուրբաթ երեկոյեանն, պահպանողականներին մօտ կանգնած հեռուստահաղորդավար Վահիդ Եամինփուրը Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրեց նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի եւ նախորդ երեք նախագահական ընտրութիւններում պարտւած թեկնածու, Թեհրանի նախկին քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հանդիպման մասին: «Բարեկամներ, ո՞վ աւելի մանրամասն տեղեկութիւններ ունի պարոնայք Ղալիբաֆի եւ Ահմադինեժադի հանդիպման մասին: Թւում է, թէ այն չափազանց հեռանկարային եւ արդիւնաւէտ է եղել!»,- գրել է նա:»,- գրում է թերթը:
«Էթեմադ»-ը փորձել է Մահմուդ Ահմադինեժադի խորհրդական, Ալի Աքբար Ջաւանֆեքրից եւ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին մօտ կանգնած «Առաջադիմութիւն եւ արդարութիւն հաւաքականութեան» գլխաւոր քարտուղար, Մոհսեն Փիրհադիից ստուգել Վահիդ Եամինփուրի գրառման իսկութիւնը:
«Երկուսի խօսքերի ընդհանուր կէտն այն էր, որ նրանք չհերքեցին լուրը»,- նշում է թերթը՝ յաւելելով. «Ջաւանֆեքրը նշեց, որ անտեղեակ է հանդիպման մասին, յաւելելով, որ դրա իսկութիւնը պէտք է ճշտել հէնց աղբիւրից, քանի որ նա հաստապաէս ունեցել է որոշակի աղբիւր եւ տեղեկատւութիւն, որի հիման վրայ էլ հրապարակել է այս լուրը:
Փիրհադին էլ նշեց, որ պատրաստ չէ հարցազրոյցի համար: Սակայն, նա եւս չհերքեց հանդիպման մասին լուրը: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ պահպանողական այս երկու քաղաքական գործիչների հանդիպումն այնուամենայնիւ կայացել է, սակայն կողմերը պայմանաւորւել են խոսափել այդ մասին լրատւութիւնից»:
Ըստ թերթի՝ 1398 թւականի խորհրդարանական ընտրութիւնների նախօրէին, «Նոր խորհրդարան» անւան ներքոյ Ղալիբաֆի եւ նրա կողմնակիցների ակտիւութիւնը, ինչպէս նաեւ՝ նրա հանդիպումն Ահմադինեժադի հետ, վկայում են Թեհրանի քաղաքապետի լուրջ մտադրութիւնների մասին:
«Սակայն պէտք է տեսնել, թէ Ահմադինեժադը պատրա՞ստ է արդեօք իր քւէները կիսելու Ղալիբաֆի հետ, թէ՞ ոչ: Կոալիցիա, որը եթէ այնուամենայնիւ կայանայ, ապա խիստ կը բարդացնի չափաւոր պահպանողկանների միաւորման գործը, քանի որ աւելի կընդլայնւի այս թեւի առաջնորդութեանը հաւակնորդների առանց այն էլ մեծ ցուցակը»,- եզրակացնում է թերթը: