Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր կառավարության ներկայացրած «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություններ անելու հարցը. «պետական» բառը փոխարինվում է «կառավարության» բառով, ինչը կառավարությանը նոր վարկեր վերցնելու հնարավորություն կտա:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ելույթում դժգոհեց, որ կառավարության հրավիրած արտահերթ նիստի օրակարգում այնպիսի հարցեր են, որոնք ծանր հոգեվիճակ են առաջացնում պատգամավորների մոտ: Ըստ նրա` կառավարությունը ռազմավարություն պետք է փոխի, որովհետև բոլոր ճանապարհներն արդեն տանում են դեպի փակուղի:
«Մեր պետությունը նման է մեր ընտանիքին: Պետությունը նույն վիճակում է, ինչ մեր ընտանիքները. երբ ընտանիքի բոլոր անդամները վարկեր են վերցնում, պարտքերի տակ ընկնում, չեն կարողանում պարտքերը մարել, սկսում են տան թանկարժեք իրերը վաճառել: Այն, ինչ հիմա անում է պետությունը: Հետագայում էլ ստիպված վաճառում են տունը, մնում փողոցում»,- ասաց Հեղինե Բիշարյանը:
Նա վստահեցնում է, որ որևէ երիտասարդ չի մնա պետությունում, իմանալով, որ ինքը պետք է աշխատի ու պարտք փակի: Մինչև հիմա եղած վարկերն էլ անարդյունավետ են եղել, ըստ պատգամավորի, որովհետև չեն ստեղծել աշխատատեղեր, հնարավորություններ:
«Ուրեմն թող ցույց տան այն ճանապարհը, որով կառավարությունը պատրաստվում է մարել այսքան վարկերն ու պարտքերը: Նման կառավարությունը պետք է բարոյական գտնվի ու այսքանից հետո հրաժարական տա»,- ասաց Հեղինե Բիշարյանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը արձագանքեց. «Հավատացնում եմ Ձեզ, որ կառավարության հրաժարականի խնդիր չի կարող լինել»: