|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Իրանի Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման՝ Թեհրանի 14 կետից բաղկացած առաջարկի համար այլընտրանք գոյություն չունի, և որ ցանկացած այլ մոտեցում դատապարտված է ձախողման: Այս հայտարարությունը նա հրապարակել է X-ում:
«Ուրիշ այլընտրանք չկա, բացի իրանցի ժողովրդի իրավունքների ճանաչումից, որոնք շարադրված են 14 կետից բաղկացած առաջարկում: Ցանկացած այլ մոտեցում կլինի միանգամայն ապարդյուն և (կհանգեցի) միայն իրար հաջորդող ձախողումների», - նշել է նա:
Ղալիբաֆը հավելել է, որ որքան երկար ԱՄՆ-ն «ժամանակ ձգի, այնքան ավելի բարձր գին կվճարեն դրա համար ամերիկացի հարկատուները»: