|
Փոխարժեքներ
02 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.2 |
| EUR | ⚊ | € 420.08 |
| RUB | ⚊ | ₽ 4.7211 |
| GBP | ⚊ | £ 490.88 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Հայաստանը շուտով կստանա լրացուցիչ 18 միլիոն եվրո. Ուրսուլա ֆոն դեր Լայեն»։
Այսպիսով, մեզ Ռուսաստանից պոկելու համար Բրյուսելը պատրաստ է գնալ բառացիորեն ամեն ինչի։ Հայաստանի համար գումարներ գտնվում են հենց այն ժամանակ, երբ պետք է վնաս հասցնել Մոսկվային։ Եվ հայկական ապրանքների համար եվրոպական շուկան պատրաստ են բացել միայն այն դեպքում, երբ Հայաստանը հրաժարվի Ռուսաստանի շուկայից։
Հետաքրքիր տնտեսական ինտեգրում է ստացվում. այն բացառապես քաղաքական մանիպուլյացիայի և քաղաքական շահերի առաջմղման գործիք է։ Դե ինչ, եթե դա չի լինելու այնպես, ինչպես եղավ Ուկրաինայի դեպքում, երբ ի վերջո սահմանափակումներ մտցվեցին ուկրաինական արտահանման նկատմամբ, թող փորձեն։ Տեսնենք, թե դա որքան կտևի, ինչպիսին կլինեն հայկական ապրանքների գները Եվրոպայում, ինչպես կընթանա սերտիֆիկացման գործընթացը և այդպես շարունակ։
Իսկ հետո առաջարկում եմ ամեն անգամ, երբ մեզ գումար կամ Բրյուսելի ուշադրությունը պետք լինի, վազել Մոսկվա և ձևացնել, թե ուզում ենք հետ վերադառնալ։ Միայն այդ ժամանակ եվրոպացի հյուրերը նորից կսկսեն գալ մեզ մոտ և մեծ գումարներ տալ։ Շատ հետաքրքիր իրավիճակ է ստացվում։ Հենց սա էլ ես անվանում էի տնտեսության վերածում քաղաքական զենքի՝ weaponization of economics»։