|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Կիևում գտնվող ռազմական օբյեկտներին և դրանց հետ առնչություն ունեցող թիրախներին ՌԴ ԶՈւ-ի հասցված զանգվածային պատասխան հարվածի արդյունքների մասին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այսօր առավոտյան, Գերագույն գլխավոր հրամանատարի մոտ ամենօրյա զեկույցի ժամանակ, Գլխավոր շտաբի պետ Գերասիմովը նաև զեկուցեց Ռուսաստանի զինված ուժերի կողմից Կիևին և այլ բնակավայրերին հասցված զանգվածային պատասխան հարվածի արդյունքների մասին, որոնք, իհարկե, բացառապես ռազմական օբյեկտներին և դրանց հետ կապված օբյեկտներին հասցված հարվածներ են», – ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Պուտինը գրեթե ամեն օր է հանդիպում Գերասիմովի հետ Ուկրաինայի հարցով, սակայն այդ հանդիպումները սովորաբար չեն լուսաբանվում լրատվամիջոցների կողմից։
«Հանդիպումները անցկացվում են պարբերաբար, գրեթե ամեն օր, սակայն դրանք սովորաբար չեն լուսաբանվում հեռուստատեսությամբ», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։