|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է մայիսի 22-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետի և ԵՄ խորհրդի նախագահի մասնակցությամբ գագաթնաժողովի արդյունքների մասին։
«Ադրբեջանի նախագահը մայիսի 23-ին զանգահարել է Թուրքիայի նախագահին։ Պետության ղեկավարը տեղեկացրել է Թուրքիայի նախագահին մայիսի 22-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահի և Հայաստանի վարչապետի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման մասին»,- հայտնել է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Ալիևը նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը, հատկապես՝ Բաքվի առաջարկած հինգ սկզբունքները, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, տրանսպորտային միջանցքների բացումը և սահմանի սահմանազատումը։
«Ադրբեջանի նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպման արդյունքները»,- ասվում է տեղեկատվության մեջ։
Էրդողանն, իր հերթին, բարձր է գնահատել Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքները։
«Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները նշել են տարածաշրջանում որքան հնարավոր է շուտ խաղաղության հասնելու կարևորությունը»,- ասվում է հաղորդագրությունում։
Ալիևն ու Էրդողանը մտքեր են փոխանակել նաև երկկողմ համագործակցության և ապագա շփումների շուրջ։