Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ռուսական զորքերը և Դոնեցկի ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումները ազատագրել են Մարիուպոլը, ավելի քան երկու հազար զինյալ արգելափակված է «Ազովստալ» գործարանի տարածքում. ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Վլադիմիր Պուտինին ուղղված զեկույցում։
«Քաղաքում իրավիճակը հանգիստ է, դա մեզ թույլ է տալիս կարգուկանոն սահմանել, վերադարձնել բնակչությանը և հաստատել խաղաղ կյանք: Ինչ վերաբերում է «Ազովստալ» գործարանում թաքնվածներին և արգելափակվածներին, մեզ անհրաժեշտ է մոտ երեք-չորս օր, որպեսզի այս աշխատանքն էլ ավարտենք»,- ասել է ՌԴ ՊՆ ղեկավարը։
Ի պատասխան՝ Պուտինը կարգադրել է չեղարկել արդյունաբերական գոտու գրոհը։ «Մենք պետք է մտածենք մեր զինվորների և սպաների կյանքն ու առողջությունը պահպանելու մասին: Կարիք չկա մտնել ստորգետնյա այդ տարածքը և սողալ գետնի տակ՝ արդյունաբերական օբյեկտների երկայնքով: Արգելափակեք այս արդյունաբերական գոտին, որպեսզի ճանճը չթռչի: Եվս մեկ անգամ առաջարկեք բոլորին, ովքեր դեռ զենքերը վայր չեն դրել, դա անել: Ռուսական կողմը երաշխավորում է կյանք և արժանապատիվ վերաբերմունք՝ համապատասխան միջազգային իրավական ակտերի համաձայն»,- ասել է նա։
ՌԴ նախագահն ընդգծել է, որ բոլոր վիրավորները կստանան որակյալ բուժօգնություն։
Պաշտպանության նախարարության ղեկավարը նշել է, որ ութ տարվա ընթացքում Կիևի ռեժիմը Մարիուպոլը՝ խոշոր արդյունաբերական կենտրոն և տրանսպորտային հանգույց, վերածել է հզոր ամրացված տարածքի և արմատական ազգայնականների հանգրվանի։ Քաղաքը փաստացի դարձել է «Ազով» գումարտակի մայրաքաղաքը։ Ըստ Շոյգուի՝ այնտեղ կուտակել էին մեծ քանակությամբ ծանր սպառազինություն, ռազմական տեխնիկա, հրթիռային համակարգեր, որոնք կարող էին «հասնել» Տագանրոգ և Դոնի Ռոստով։