|
Փոխարժեքներ
30 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 419.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7315 |
| GBP | ⚊ | £ 486.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը կարող է հայտարարել իր հրաժարականի մասին մինչև սեպտեմբերի սկիզբ։
«Այո, տրամաբանական է, որ մենք շուտով ընտրություններ կունենանք։ Երբ ես ասում եմ «շուտով», ես նկատի ունեմ առաջիկա երեք-չորս ամիսների ընթացքում։ Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնում առաջադրվելուն, ապա ինչ էլ որ անեմ և ինչ որոշում էլ կայացնեմ, դա թափանցիկ կլինի, ինչպես իմ հրաժարականի հայտարարության դեպքում։ Երբ դա տեղի ունենա, դա ոչ մեկի համար անակնկալ չի լինի, լինի դա օգոստոսին, թե սեպտեմբերի 1-ին՝ մարդկանց համար դա կարևոր չէ։ Նրանք կարող են սպասել դրան հիմա կամ հուլիսի վերջին»,- նշել է Սերբիայի նախագահը մամուլի ասուլիսի ժամանակ։
Հունիսի 27-ին Վուչիչը հայտարարել է, որ հրաժարական կտա պետության ղեկավարի պաշտոնից «մի քանի շաբաթից» և խոստացել է օգնել իշխող Սերբական առաջադեմ կուսակցությանը հաղթել առաջիկա խորհրդարանական ընտրություններում։