|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի նկատմամբ կիրառված կալանավորման որոշումը։
«Իշխանություն» լրատվականը գրել էր, որ Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Ավելի վաղ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունը և նրան կալանավորելու որոշում էր կայացրել, ինչը մեկ այլ դատավոր, փաստորեն, վերացրել է:
«Իշխանությունը» գրել էր, որ Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մեջ։
Մեղադրանքի համաձայն՝ նա, լինելով 2000-2007 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանի եղբայրը, 2001-2018 թվականներին օգտագործել է իր ազդեցությունը և դրդել այդ ժամանակահատվածում պաշտոնավարած ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության պետերին՝ իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի պետական միջոցները վատնման եղանակով հափշտակելուն։