Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկատվությունը, որ Ալեքսանդր Սարգսյանի կնոջ անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի մասին նշումը կատարվել է կիրակի օրը` «Զվարթնոց» օդանավակայանում` անձնագրային և վիզաների վարչության աշխատակցի կողմից, իրականությանը չի համապատասխանում. նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Ա. Սարգսյանի կնոջ անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի մասին նշումը կատարվել է դեռևս 02.07.2013 թ.-ին՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Կենտրոնականի անձնագրային ծառայության կողմից և նրան անձնագիրը հանձնվել է օտարերկյա պետություններում վավերականության մասին նշումով: Անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի նշումը կատարվել է 02.07.2013 թ.-ին` 5 տարի ժամկետով, որը վավերական է մինչև 02.07.2018 թվականը: Հետագայում` կորստյան կամ փոխանակման կապակցությամբ, Ա. Սարգսյանի կնոջն այլ անձնագիր չի հանձնվել, հետևաբար` անձնագրային և վիզաների վարչության, ինչպես նաև անձնագրային ծառայության կողմից օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի այլ նշում չի կատարվել: