Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ցուցարարները բացել են Մարմարաշենի ճանապարհը։ Մոտ երեք ժամ Արարատի մարզի միջպետական ճանապարհից դեպի Մասիսի գյուղեր` Արեւաբույր, Ջրահովիտ և Նորկյուրին տանող ճանապարհին առավոտից երթեւեկությունը կաթվածահար էր եղել։
Ավելի վաղ գրել էինք, որ մեծաթիվ մարդիկ, մեքենաներով ճանապարհ փակելով, խաթարել էին Մասիսի համայնքներում մեքենաների ազատ տեղաշարժը Մարմարաշենի հին երթուղային տրանսպորտը գծից հանելու և Երեւանի հետ նշված գյուղերի ուղիղ կապը խզելու պատճառով։ Նրանք պահանջում էին վարչապետի ներկայությունը կամ հենց այսօրվանից վերականգնել Մասիսի նախկին երթուղային գիծն ու նորմալ չվացուցակ։
Խոշորացված համայնքում երրորդ անգամ կազմակերպված ակցիան դադարեց Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի՝ ակցիայի վայր գալուց հետո։ Խոշորացված համայնքի ղեկավարն իր վրա վերցրեց պատասխանատվությունը եւ խոստացավ խնդրին ժամանակավոր լուծում տալ` համայնքապետարանի միջոցների հաշվին, մինչեւ իր ձեռնարկած քայլերն արդյունք կտան։ Նա հայտնեց որ ՏԻՄ խոշորացված համայնքի ընտրություններից հետո դիմել է Կառավարություն հենց նույն խնդրով ու պահանջել սեղմ ժամկետներում լուծումներ գտնել` երթուղային գիծ ապահովելու համար։ Խոստացել են խնդիրը լուծել։
Իսկ մինչ այդ՝ Դավիթ Համբարձումյանը մարտից երեք երթուղային տաքսի կտրամադրի՝ համայնքապետարանի միջոցների հաշվին։