Միասին կարող ենք
կարևոր
832 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-10 16:03
Հասարակություն

Անձրև, ամպրոպ և կարկուտ. ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Անձրև, ամպրոպ և կարկուտ. ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`

Հունիսի 10-ի ցերեկը, 11-15-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 10-ի երեկոյան, 11-ին և 14-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում`

Հունիսի 10-ի երեկոյան, 11-12-ի և 14-15-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի հունիսի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան` 35.2°C (2006թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան` 8.5°C (1976թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 21.4°C