կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-04 21:54
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հավատարիմ ենք մեր հանձնառությանը. Արայիկ Հարությունյանը` իր տեղակալի բերման ենթարկվելու մասին

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հավատարիմ ենք մեր հանձնառությանը. Արայիկ Հարությունյանը` իր տեղակալի բերման ենթարկվելու մասին

Մենք հավատարիմ ենք մեր հանձնառությանը արմատախիլ անելու կոռուպցիան իր բոլոր դրսևորումներովՙ ըստ Yerkir.am-ի այսպիսի ֆեյսբուքյան գրառում է կատարել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Եթե հաստատվի ԿԳՄՍ փոխնախարար Գեւորգ Լոռեցյանին մեղսագրված արարքը, ապա դա Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի համար շատ ցավալի եւ տխուր երեւույթ կլինի, քանի որ խոսքը ԿԳՄՍ նախարարի տեղակալներից մեկի մասին էՙ ֆեյբուքյան ուղիղ եթերում ասել է նա։

Նշել է, որ սպասում էր ԱԱԾ-ի հաղորդագրությանը, որը կարեւոր է իրավական տեսակետից:

«ԱԱԾ հաղորդագրության մեջ ասվում է, որ այսօր ձերբակալվել է իմ տեղակալներից մեկը, խոսքը Գեւորգ Լոռեցյանի մասին է։ Արդեն բոլոր լրատվամիջոցներում նրա անունը կա եւ ասվում է, որ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզազգեստ եւ մարզագույք ձեռք բերելու նպատակով հայտարարված մրցույթներում, աջակցություն ցուցաբերելով տնտեսվարողին, պայմանավորվածություն է ձեռք բերել՝ ստանալով առանձնապես խոշոր չափերի գումար։ Այդ գումարը փոխանցելու պահին տեղի է ունեցել ձերբակալություն։ Ես հիմա այս բուն գործին չեմ անդրադառնա, քանի որ կա անմեղության կանխավարկած։ Անմեղության կանխավարկածը պահպանելով՝ ես ցանկացա մեկնաբանություն անել, քանի որ որոշ լրատվամիջոցներ փորձեցին տարբեր մեկնաբանություններ անել այս կոռուպցիոն հաղորդագրության հետ կապված։

Սիրելիներս, հարգելիներս, մեր իշխանությունը, մեր քաղաքական ուժը շարունակում է եւ հավատարիմ է մնալու իր հանձնառությանը՝ կոռուպցիան արմատախիլ անել իր բոլոր  դրսեւորումներով, անկախ նրանից դա ինչ ծավալի է եւ ովքեր են ներգրավված։ Եվ եթե մեր ամենամտերիմ, ամենահարազատ մարդն է, մենք որեւէ կաշկանդավածություն չունենք դիմելու իրավապահներին եւ համապատասխան ընթացակարգեր ապահովելու։ Սա բոլորը պետք է հստակ արձանագրեն։ Օրենքը գերակա է մեզ համար ցանկացած ոլորտում»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածով, բերման է ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը: