կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-22 13:00
Քաղաքական

Մենք նպաստեցինք Տեր-Պետրոսյանի առաջադրմանը. Արամ Մանուկյանը

Մենք նպաստեցինք Տեր-Պետրոսյանի առաջադրմանը. Արամ Մանուկյանը

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ Տեր-Պետրոսյանի ելույթի մեսիջն այն է, որ ինքը առաջադրվելու է առաջիկա նախագահական ընտրություններում:

 

Տեր-Պետրոսյանի ելույթից ստացած մեսիջի մասին ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը մեր թղթակցի հետ զրույցում չցանկացավ մանրամասնել:
«Ես ավելի շատ ասեմ մեր մեսիջի մասին համագումարը` ՀՀՇ-ն պատրաստ է Տեր-Պետրոսյանին աջակցելու՝ բոլոր հնարավոր միջոցներով: Ես եւ մեր կուսակցությունը մեր պարտքը կատարեցինք՝ իրեն ուղիղ, առանց մեսիջի ասելու, որ պատրաստ ենք, եւ եթե դա առաջադրելուն նպաստելու գործոն է լինելու, կարծում եմ` դա հաշվի կառնի: Մենք նպաստեցինք Տեր-Պետրսյանի առաջադրմանը, մենք օգնեցինք, որ նա գա այդ որոշմանը»,-հայտարարեց Արամ Մանուկյանը:


ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը եւս ցանկանում է, որ Տեր-Պետրոսյանն առաջադրվի: Նման ցանկություն ունի նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում նաեւ թեեւ չխուսափեց իր այդ ցանկության մասին բարձրաձայնել, բայց Ջհանգիրյանի զգացած մեսիջին չցանկացավ անդրադառնալ:
«Լավ էլի: Ես հասկացել եմ, այն ինչ ասել է Տեր-Պետրոսյանը: Առաջադրվելու մասին ասե՞լ է ինչ-որ բան, ասաց` հետո կասեմ»,-նշեց Զուրաբյանը: