Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Փաստ» օրաթերթը գրում է. «Աշխարհի ամենահեղինակավոր և ամենահայտնի տնտեսական պարբերականներից մեկը՝ «Ֆորբսը», հրապարակել է հոդված, ուր մասնավորաբար անդրադարձ է կատարվում այն խնդրին, որ շատ ընկերություններ ամիսներ շարունակ ծրագրավորողներ են փնտրում, բայց այդպես էլ չեն կարողանում համապատասխան մասնագետ գտնել։ Այս կոնտեքստում պարբերականն անդրադարձել է հայկական CodeSignal ստարտափին, որը առաջին կազմակերպությունն է, որ ստեղծեց գիտելիքների գնահատման ավտոմատացված հարթակ և այժմ օգտագործվում է որպես ստանդարտ չափանիշ տեխնիկական աշխատանքի ընդունելության համար։
Այն առավել արդար մեխանիզմ է առաջարկում՝ երկրորդական դարձնելով թեկնածուի ներկայացրած ինքնակենսագրականն ու նրան տալով հմտությունները դրսևորելու հնարավորություն: Հոդվածում նշվում է, որ ամբողջ աշխարհում մոտ 40 մլն հմուտ մասնագետների պակաս կա։ Ըստ կանխատեսումների, 2030 թվականին այդ թիվը կհասնի 85,2 մլն-ի։ Իրականում, հարցը միայն բավարար քանակի որակավորված մասնագետներ չունենալը չէ, այլ աշխատանքի ընդունման մեթոդները։
Պարբերականը կարևոր է համարում, որ ընկերությունները վերանայեն աշխատանքի ընդունման հաստատված պրոցեսները և սկսեն կիրառել նորարարական գործիքներ, և նշում է, որ CodeSignal-ը տրամադրում է մի շարք գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս գործատուներին իրագործել այդ ամենը: Հիշեցնենք, որ ներկայումս հայկական CodeSignal ստարտափը գնահատվում է շուրջ 500 միլիոն դոլար, իսկ 2021-ին այն ներառվել է The Silicon Review-ի տարվա լավագույն 50 գործատուի ցուցակում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում