Միասին կարող ենք
կարևոր
706 դիտում, 4 ժամ առաջ - 2026-05-29 14:24
Հասարակություն

Անընդհատ գոռում էին՝ «մա՛հ հայերին»․ Միքայել Հաջյանը Բաքվի ջարդերից բացառիկ դրվագներ է պատմում

Անընդհատ գոռում էին՝ «մա՛հ հայերին»․ Միքայել Հաջյանը Բաքվի ջարդերից բացառիկ դրվագներ է պատմում

1988-1992 թվականների ընթացքում Նախիջևանից, Գարդմանից (Գանձակ, Շահումյան և այլն), Բաքվից ու Սումգայիթից բռնի տեղահանվել է ավելի քան 465,000 հայ (115,000 ընտանիք), որոնց մի մասը կարողացել է հաստատվել Հայաստանում, սակայն մեծ մասը ստիպված արտագաղթել է Ռուսաստան ու Եվրոպա։ Ադրբեջանի իշխանությունների կողմից 1988-1992 թվականներին կազմակերպված այդ ահաբեկչական, ցեղասպանական գործողությունների հետևանքով նշված վայրերի բնիկ հայերը կորցրել են ոչ միայն նյութական հսկա չափերի ունեցվածք, այլև մեծ քանակի հոգևոր ու մշակութային ժառանգություն՝ վանքեր, եկեղեցիներ, խաչքարեր, ամրոցներ, դպրոցներ և այլն։ Հայերի կրած այդ կորուստների ընդհանուր արժեքը այսօրվա հաշվարկներով գերազանցում է 73 մլրդ դոլարը։

Հայաստանի դիվանագիտական հիմնադրամը և Արարատյան արժեքների կրթական հիմնադրամը համատեղ կազմակերպել են կոնֆերանս՝ նվիրված Նախիջևանից, Գանձակից, Շահումյանից, Բաքվից, Սումգայիթից և Ադրբեջանի մյուս հայաբնակ վայրերից բռնի տեղահանված հայերի իրավունքներին։

Բաքվի ջարդերի մասին լրագրողների հետ զրույցում բացառիկ մանրամասներ է պատմել Միքայել Հաջյանը։