Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք կորցրինք ոչ միայն տարածք ու բանակ, մենք կորցրինք մեր տղամարդկությունը՝ է՛ն, որ «Նիկոլ» էին գոռում, դրանք տղամարդ չեն՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը արարատցիների հետ հանդիպման ժամանակ։
Նրա համոզմամբ՝ դա քաղաքական հարց չէ, նրանց մեջ նամուս չկա, խիղճ չկա, ազգային ոչ մի բան չկա:
Վազգեն Մանուկյանի դիտարկմամբ՝ մենք հիմա Կովկասում թույլ, չպաշտպանված, մեր տղամարդկությունը կորցրած, փոքր մի ժողովուրդ ենք։ Այսինքն, ըստ նրա, Նիկոլն է փորձում ջնջել մեր վերջին 100 տարվա պատմությունը, բայց իրենք թույլ չեն տալու:
Վարչապետի միասնական թեկնածուն կանխատեսում է, որ եթե վաղը Ռուսաստանը թուլանա, այս տարածաշրջանում կլինի մոտավորապես այն, ինչ եղավ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ:
«Նաեւ Թուրքիան կարող է կործանվել, որովհետեւ Էրդողանի ագրեսիվ քաղաքականությունը եւ ներքին պոռթկումները կարող են բերել դրան, բայց մենք ոչ մի բանից չենք օգտվի: Մենք բացի վնասից, օգուտ ունենալ չենք կարող, որովհետեւ ում հետ լինել, կախված է նրանից, թե դու ուժ ունե՞ս, թե՞ չունես: Մենք պետք է նորից ունենանք տարածաշրջանի ամենահզոր բանակը, մեզ հետ պետք է հաշվի նստեն և՛ Ռուսաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան, և՛ Իրանը»,-ասաց Վազգեն Մանուկյանը:
Մանրամասն՝ տեսանյութում․