|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանի իշխանությունն այնքան է դժգոհ մնացել Արցախում պատերազմ կանգնեցնելուց, որ պահանջում է, որպեսզի արցախցիների հետագա ճակատագիրն Ադրբեջանի կազմում ռուսներն ապահովեն, իրենք էլ հեռվից նայեն` կապահովվի՞ արցախցիների անվտանգությունը, թե՞ ադրբեջանցիները նոր արյունոտ մարտեր կհրահրեն:
Իսկ իրենց դերը` դրան ՇԱՏ ուշադիր հետևելն է:
Իհարկե զարմանալու բան չկա. սրանք դեռ 1.5 տարի առաջ էին գոռում, որ Արցախն ապագա ունի Ադրբեջանի կազմում:
Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է, որպեսզի այդպես հայտարարողներն իրենց ընտանիքներով գնան և որպես Ադրբեջանի քաղաքացիներ ապրեն իրենց թուրք ախպերների հետ:
Տիգրան Աբրահամյան
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար