|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Հայ էստրադայի սիրված երգիչ Արման Հովհաննիսյանը և ռուս հայտնի երաժշտական պրոդյուսեր ու երգահան Մաքսիմ Ֆադեևը համատեղ երգ են թողարկել՝ նվիրված Հայաստանին։
Նոր ստեղծագործությունը լի է հայրենասիրական ու զգացմունքային շնչով: Երգը պատմում է հայրենիքի հանդեպ սիրո, հիշողությունների և ազգային արժեքների մասին։
Արման Հովհաննիսյանի խոսքով՝ երաժշտական կարիերայի ամբողջ ընթացքում երգել է Հայաստանին, Երևանին, հայրենիքին նվիրված երգեր, այդպես էլ շարունակելու է:
«Ամեն բան անցողիկ է, և միայն սերը կարող է հավերժացնել մեզ ու հետք թողնել մեր մեծ տանը, որը կոչվում է Հայաստան։ Ես վաղուց եմ ընտրել և այսօր էլ ընտրում եմ հայրենիքս սիրելը»,- նշել է երգիչը։
Հովհաննիսյանը նաև պատմել է, որ հենց Մաքսիմ Ֆադեևն է առաջարկել երգը կատարել միասին։
«Ֆադեևն է որոշել, որ միասին երգենք։ Նա շատ տաղանդավոր մարդ է։ Զարմացած եմ, որ, չլինելով հայ, այդքան ուժեղ զգում է Հայաստանը»,- ասել է նա։