|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Հայաստանին փորձում են ներքաշել հակառուսական ճամբար՝ Ռուսաստանին «որքան հնարավոր է շատ ցավ պատճառելու» նպատակով։ «РИА Новости»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի վեհաժողովում ունեցած ելույթի ժամանակ։
«Արևմուտքը փորձում է պառակտել մեր դաշնակիցներին՝ նախևառաջ սկսելով մեր հարևաններից, ինչպես դա արեց Վրաստանի, Մոլդովայի հետ, ինչպես հիմա անում է Ուկրաինայի հետ, և ինչպես այժմ Հայաստանին են փորձում ներքաշել նույն սխալ տրամաբանության մեջ»,- ասել է Լավրովը
Նախարարն ընդգծել է, որ այդ ամենն արվում է միայն մեկ նպատակով։