կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-15 13:33
Հասարակություն

Ինձնից շատ թող ոչ մեկի համար ցավ չլինի Բաղանիսի և բաղանիսցու անվտանգությունը. Նարեկ Սահակյան

Ինձնից շատ թող ոչ մեկի համար ցավ չլինի Բաղանիսի և բաղանիսցու անվտանգությունը. Նարեկ Սահակյան

Ապրիլի 13-ին ադրբեջանական զինուժը կրակոցներ էր արձակել Բաղանիս գյուղի սահմանամերձ տարածքներում անասուններ արածեցնող անասնապահների ուղղությամբ:

Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը Yerkir.am-ին հայտնեց, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմի ակտիվությունը պայմանավորված է գարնանային աշխատանքներով և նպատակ ունի գյուղացիների շրջանում վախի մթնոլորտ ստեղծել, որպեսզի անասուններին սահմանին մոտ տարածքներում չարածեցնեն, սակայն գյուղացիները ստիպված են սահմանին մոտ տանում անասուններին, քանի որ այլ` առավել անվտանգ արոտավայր չկա:

«Վերջին մեկ ամսվա ընթացքում նմանատիպ 2-3 դեպք է եղել, բարեբախտաբար, որևէ մեկը չի տուժել»,- ասաց նա՝ հավելելով, թե էլեկտրոնային որոշ լրատվամիջոցների կողմից պարբերաբար հրապարակվող այն տեղեկությունները, թե իբր հակառակորդը Բաղանիս գյուղի վրա է կրակել, չի համապատասխանում իրականությանը:

Նարեկ Սահակյանի խոսքով՝ դեպքերը թաքցնելու տրամաբանություն չի տեսնում, սակայն չի էլ ընդունում, երբ իրավիճակն արհեստականորեն ուռճացնում են և վախի մթնոլորտ ստեղծում բնակչության շրջանում:

«Ինձնից շատ թող ոչ մեկի համար ցավ չլինի Բաղանիսի և բաղանիսցու անվտանգությունը»,- ասաց նա՝ հորդորելով խուսափել ապատեղեկատվություն տարածելուց և առանց պաշտոնական աղբյուրից ճշտելու` նման տեղեկություններ հրապարակելուց:

Գյուղապետի խոսքով` ներկայումս բաղանիսցիները զբացված են գյուղատնտեսական աշխատանքներով: Նա հայտնեց, որ անցած երեք տարիների ընթացքում ավելացվել են մշակվող ցանքատարածքները՝ նշելով, որ 2005-2013 թթ. Բաղանիսում ցորեն չի մշակվել:

Նարեկ Սահակյանը տեղեկացրեց նաև, որ «Փարոս» հիմնադրամի կողմից Բաղանիսում նախատեսված է նոր մանկապարտեզի շենքի կառուցում, «Շեն» բարեգործական ՀԿ-ի կողմից կատավելու են ոռոգման ցանցի ընդլայնման աշխատանքներ:

«Երկրի սահմանն ամուր է բաղանիսցու՝ գյուղում ապրելով ու աշխատելով»,- ասաց նա: