Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նոր տնօրինոթյունը սկսել է վերանայել ընկերության աշխատավարձային ֆոնդը։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ արդեն իսկ 30 տոկոսով կրճատվել են ընկերության, այսպես կոչված, «թոփ մենեջմենթի» աշխատավարձերը։ Տվյալ դեպքում խոսքը ՀԷՑ-ի ղեկավար կազմի աշխատավարձերի մասին է։ Մեզ առայժմ չհաջողվեց պարզել, թե այս ճանապարհով ՀԷՑ-ը կոնկրետ որքան գումար է խնայել, բայց ակնհայտ է, որ խոսքը տասնյակ միլիոնավոր դրամների, իսկ տարվա կտրվածքով մի քանի հարյուր միլիոն դրամի մասին է։
Հիշեցնենք, որ ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենը՝ Եվգենի Բիբինը, այդպես էլ չգաղտնազերծեց, թե որքան աշխատավարձ է ստանում։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ նրա ամսական աշխատավարձը կազմում էր տասը միլիոն դրամ։ Եթե ՀԷՑ-ի նոր տնօրինությունն այսպես շարունակի, ապա մի քանի ամսից կարող է կտրուկ ավելացնել ընկերության եկամտաբերությունը»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։