|
Փոխարժեքներ
02 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
«Փաստ» օրաթերթը գրում է
Սահմանադրական դատարանը, ՏԻՄ-երը, այլ հաստատություններ ու ոլորտներ «գրավելու» տոտալ ջանքերից, ողջ կրթական համակարգը կուսակցականացնելուց հետո ՀՀ իշխանություններն անցան ԿԸՀ-ին ու ԲԴԽ-ին: Ընդ որում, այս անկախ համարվող կառույցների նախագահներ ընտրվեցին հենց քպականներ, ինչը փորձագիտական շրջանակներում համոզմունք է ձևավորել, որ այդ միավորների անկախության և օբյեկտիվության մասին այլևս խոսք լինել չի կարղ:
Իր ողջ ընդդիմադիր գործունեության ժամանակ նախկին իշխանություններին քննադատած Նիկոլ Փաշինյանն այսօր իրականացնում է անհամեմատ ավելի ոչ դեմոկրատական քաղաքականություն: «Փաստ» թերթի տեղեկություններով, հատկապես վերջին այս «նշանակումների» հետ կապված միջազգային արձագանքը չի ուշացել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, տեղի ունեցած այս գործընթացների վերաբերյալ իր հատուկ կարծիքն է հայտնել Վենետիկի հանձնաժողովը՝ հանդես գալով բավական կոշտ քննադատությամբ։
Մասնավորաբար, թերթի տեղեկություններով, հանձնաժողովը դատապարտել և ոչ ժողովրդավարական քայլ է համարել ՀՀ իշխանությունների նմանօրինակ վարքագիծը՝ ավտորիտարիզմի ակնարկներ անելով։
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում