|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մայիսի 14-ին Մոսկվայի քաղաքից պատվիրակությունը՝ արտերկրում գտնվող հայրենակիցների հետ աշխատանքի վարչության ղեկավար Գ.Ա. Յակովլևի գլխավորությամբ, այցելել է Գյումրի։
Այցի ընթացքում պատվիրակության անդամները հանդիպել են գլխավոր հյուպատոս Ի.Բ. Տիտովին, ծաղիկներ են խոնարհել 1988 թվականի երկրաշարժի զոհերի հուշարձանին, այցելել են Ռուսաստանի 102-րդ ռազմական բազա, որտեղ բազայի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Մ.Ն. Կուլակովի հետ զրույցից հետո հյուրերին ներկայացվել է Ռազմական-պատմական թանգարանը և սուրբ նահատակ թագուհի Ալեքսանդրայի եկեղեցին։
Հանդիպումների արդյունքներով նախանշվել են Գյումրի քաղաքի հետ հնարավոր համագործակցության ուղղությունները։
Պատվիրակությանը ուղեկցել է Երևանում գտնվող «Մոսկվայի տուն»-ի տնօրեն Գ.Ռ. Մելիքյանը։