|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով, Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում:
Այն ծրագրում են հրավիրել մայիսի 8-ին՝ հունիսի 7-ի համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկի օրը։
Դաշինքից չեն պարզաբանում այս լուրը, սակայն, մեր տեղեկություններով, այս անգամ նախատեսում են հանրահավաքն անցկացնել ոչ թե Ազատության հրապարակում՝ Օպերայում, ինչպես ապրիլի 11-ին արեցին, այլ՝ Հանրապետության հրապարակում, որն ավելի մեծ է եւ տարողունակ:
Նախընտրական քարոզարշավի հենց մեկնարկին «ուժեղները», փաստորեն, որոշել են ոչ հաճելի անակնկալ մատուցել, ինչպես իրենք են ասում, «փոքրիկ խմբակին» եւ հոգեբանական ճնշման ենթարկել առանց այն էլ վախեցած ՔՊ-ականներին։