|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում մեկնարկել է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։
Այս առաջնությունում Գառնիկ Չոլակյանը դարձել է ծանրամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն:
Հայաստանը ներկայացնող 19-ամյա ծանրորդը մինչև 20 տարեկանների 55 կգ քաշայինների պայքարում երկամարտի 230 (100+130) արդյունքով նվաճել է ոսկե մեդալ՝ գերազանցելով երկու թուրք մրցակիցների:
Չոլակյանը պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրել է 95 կգ, երկրորդ մոտեցմամբ պոկել 100 կգ և նվաճել փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժության առաջին մոտեցմամբ հայ ծանրորդը գլխավերևում պահել է 125 կգ ծանրաձողը, երկրորդ մոտեցմամբ հրել 130 կգ և ապահովել երկամարտի ոսկե մեդալը: Գառնիկ Չոլակյանը հրաժարվել է երրորդ մոտեցումից՝ նվաճելով այս վարժության փոքր ոսկե մեդալը: